Գիտնականները բույսերի՝ գիտությանն անհայտ տեսակներ են հայտնաբերել հավերժական սառույցի մեջ
Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները Արցունքների սառցադաշտի տարածքում (Կանադայի Արկտիկական արշիպելագ) հետազոտություններ անցկացնելիս բույսերի նոր՝ գիտությանն անհայտ տեսակներ են հայտնաբերել, այնինչ գիտարշավի էին գնացել սառույցների չափազանց արագ հալչելու պատճառները քննելու, հայտնում է Russia Today-ը:
Պարզվել է, որ այդ բույսերը չունեն փոխանցող հյուսվածք, որը հեղուկը փոխադրում է կենսաբանական օրգանիզմի տարբեր մասեր: Այս բույսերը կարող են կենդանի մնալ ցուրտ շրջաններում և նորից սկսել աճել, երբ եղանակը տաքանա:
Պարզվել է նաև, որ այս բույսերը հավերժական սառույցում են եղել 400-600 տարի: Նույն շրջանում հայտնաբերվել են նաև կյանքի այլ ձևեր՝ ցիանոմանրէներ և կանաչ ցամաքային մամուռ:










