Գերմանացի բժիշկները հեռացրել են աֆղանստանցու գլխում 15 տարի մնացած մատիտը

21:54 • 29.05.13

Գերմանացի բժիշկները հայտնել են, որ մատիտ են հեռացրել մի աֆղանստանցի տղամարդու գլխից, որտեղ «օտար մարմինը» գտնվել է 15 տարի, հայտնում է Huffington Post-ը:


Մատիտը աֆղանստանցու գլխում է հայտնվել մանուկ հասակում տեղի ունեցած պատահարի հետևանքով, սակայն նա չի հիշում, թե կոնկրետ ինչպես:


24-ամյա տղամարդը Ախերնի համալսարանի հիվանդանոց էր դիմել դեռևս 2011-ին՝ բողոքելով գլխացավից, անընդհատ մրսելուց և տեսողության վատացումից: Սքանավորումը ցույց էր տվել բուն պատճառը՝ 10 սմ երկարությամբ մատիտ կոկորդի հատվածում:

 

Գերմանացի բժիշկները հեռացրել են մատիտը և ասում են, որ տղամարդը, ում անունը չի նշվում, ապաքինվում է:
 

Գերմանացի բժիշկները հեռացրել են աֆղանստանցու գլխում 15 տարի մնացած մատիտը