Հանգստյան օրերին արված վիրահատությունից հետո մահանալու վտանգն ավելի մեծ է, քան աշխատանքային օրերին. բրիտանացի գիտնականներ

20:55 • 29.05.13

Վերլուծելով վիրահատությունից հետո հիվանդների մահացության դեպքերը՝ բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն հիվանդները, ում վիրահատությունը նշանակված է աշխատանքային շաբաթվա վերջում կամ հանգստյան օրերին, մահանալու ավելի մեծ վտանգի են ենթարկվում, քան նրանք, ում վիրահատում են շաբաթվա սկզբին: Այս մասին գրում է Russia Today-ը:


Գիտնականները ենթադրում են, որ ուրբաթ օրը վիրահատվելուց հետո մահանալու վտանգն ավելանում է 44 տոկոսով, քանի որ հանգստյան օրերին հիվանդներին հիմնականում անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվում:

 

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականներն ուսումնասիրել են 2008-2011-ին իրականացված ավելի քան 4.1 մլն վիրահատություններ, որոնցից շուրջ 27.5 հազարը ավարտվել են մահվան ելքով: Վիրահատությունների 4.5 տոկոսը կատարվել էր հանգստյան օրերին: Երեքշաբթին և երկուշաբթին համարվում են ամենահարմար օրերը վիրահատություն անելու համար:
 

Հանգստյան օրերին արված վիրահատությունից հետո մահանալու վտանգն ավելի մեծ է, քան աշխատանքային օրերին. բրիտանացի գիտնականներ