Ներկայացվել է Aston Martin-ի պատմության ընթացքում ամենակատաղի V12 Vantage S մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական հանրահայտ Aston Martin մեքենաշինական բրենդը ձևափոխել ու ավելի ժամանակակից է դարձրել հզոր V12 Vantage մոդելը, ինչի արդյունքում ստացվել է ընկերության պատմության ընթացքում ամենաարդյունավետ ու կատաղի մեքենան։
V12 Vantage S մոդելի զարգացրած առավելագույն արագությունը 330 կմ/ժ է, իսկ գինը՝ 300 հազար դոլար։ Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրի այլ մանրամասներին, ապա այն համալրված է 5.9 լ տարողությամբ, 565 ձիաուժ հզորությամբ, 7 գլանանի, V12 շարժիչով։ Ի տարբերություն V12 Vantage մեքենայի՝ նորույթը 25 կգ ավելի թեթև է։
Aston Martin-ի արտադրական զարգացման գծով տնօրենը նշել է, որ դեռևս չի հանդիպել մի մարդու, որն առաջին իսկ թեստ դրայվից հետո չի սիրահարվել V12 Vantage մեքենային։













