Ճապոնացին Մարսի վրա կատարած լուսանկարում «տիեզերական մողես» է նկատել (լուսանկարներ, տեսանյութ)

12:36 • 30.05.13

Curiosity մարսագնացի արած լուսանկարներն ուշադիր զննողները հերթական անգամ կիսվել են իրենց «ցնցող հայտնագործությամբ»։ Նրանք վստահ են, որ Մարսի վրա կյանք կա՝ դատելով այն բանից, որ այնտեղ բնակվում է առնվազն մեկ այլմոլորակային մողես, որն էլ նկատելի է ԱՄՆ օդատիեզերական գործակալության՝ NASA-ի կայքում տեղադրված լուսանկարում, հայտնում է newsru.com-ը։

 

Հայտնագործությունը պատկանում է ոմն ճապոնացու, որն իր բացահայտումը ներկայացրել է  ՉԹՕ-ներին նվիրված UFO Sightings Daily կայքին։ Կայքի սեփականատեր Սքոթ Վարինգն ասել է, որ սա առաջին արարածը չէ, որ «հայտնաբերվել» է Մարսի վրա, հիշեցնելով, որ նախկինում մարսագնացի լուսանկարներում սկյուռ է հայտնաբերվել։


Չնայած շատերը կարծում են, որ նկարում «սովորական անկենդան քար է»։

 

Իրականում Curiosity ամենագնացը, որը սկսել է իր աշխատանքը Կարմիր մոլորակի վրա 2012թ. օգոստոսին, նախատեսված է ոչ թե պարզելու համար, թե կարող է արդյոք Մարսի պայմաններում գոյատևել Երկրից ժամանած արարածը, այլ ուսումնասիրելու կյանքի գոյության հնարավորությունը՝ ելնելով Մարսի երկրաբանական անցյալից, հիշեցնում է Examiner-ը։

Энтузиасты, внимательно изучающие фото, сделанные марсоходом Curiosity, в очередной раз поделились своей

Японец утверждал, что изображение напоминает грызуна или мелкое пресмыкающееся с четырьмя лапами и хвостом, и склонился к версии, что это ящерица

Также изображение сравнивали с хорьком


 

Ճապոնացին Մարսի վրա կատարած լուսանկարում «տիեզերական մողես» է նկատել (լուսանկարներ, տեսանյութ)