Բրիտանացի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել սրտամկանի ինֆարկտի բուժման համար
Բրիտանացի գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց, որը մեծապես օգնում է ինֆարկտից, ինսուլտից կամ լուրջ վիրաբուժական միջամտությունից հետո հիվանդի լավացմանը, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով BBC-ին:
MitoSNO դեղամիջոցը մեծ հաջողությամբ փորձարկվել է ինֆարկտ տարած մկների վրա: Ըստ մասնագետների, նրանում առկա միացությունները թթվածնային քաղցից հետո սիրտը պաշտպանում են արյան կտրուկ հոսքից: Դեղամիջոցը օգտագործել խորհուրդ է տրվում ինֆարկտի առաջին ախտանիշների ի հայտ գալուց հետո:
Ինֆարկտից հետո հիվանդները բախվում են հյուսվածքների վնասվածքի հետ, որը առաջանում է արյան կտրուկ հոսքի արդյունքում: Արդյունքում արտադրվում են ազատ ռադիկալներ: Նոր դեղամիջոցը մի քանի րոպեով «անջատում է» միտոհոնդրինները, որպեսզի կանխվի ազատ ռադիկալների հոսքը:
Հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Nature Medicine ամսագրում:










