Ամերիկացի գիտնականներն ուղեծիրն ուսումնասիրող աստղադիտակ կկառուցեն, որը հասանելի կլինի բոլորին
Ամերիկյան Planetary Resources ընկերությունը սկսում է միջոցներ հավաքել նոր ուղեծրային աստղադիտակի ստեղծման համար, որից արդեն 3 տարուց որոշակի վճարի դիմաց կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները, գրում է Russia Today-ը:
Planetary Resources ընկերության նպատակն է աստերոիդների ուսումնասիրման և դրանց վրա օգտակար հանածոներ գտնելու միջոցով «ընդլայնել Երկրի բնական ռեսուրսների բազան»: Նմանատիպ ուսումնասիրությունները հնարավոր կդառնան ուղեծրային աստղադիտակների շնորհիվ, որոնցից առաջինը՝ Arkyd-100-ը, կկառուցվի հավաքված միջոցներով:
Սարքավորման ստեղծման համար անհրաժեշտ կլինի հավաքագրել 1 մլն դոլար: Նրանք, ովքեր միջոցներ կներդնեն ծրագրի իրականացման համար, հետագայում հնարավորություն կունենան օգտվելու որոշակի արտոնություններից, օրինակ, կկարողանան ինքնուրույն օգտվել աստղադիտակից կամ մասնակցել սարքավորումը տիեզերք արձակելու արարողությանը:
Ընկերության հիմնադիրներից մեկը հայտնում է, որ արդեն 50000 մարդ է դիմել իրենց: Այս պահին աստղադիտակի ստեղծման համար արդեն հավաքագրվել է շուրջ 300 հազար դոլար:










