Թռիչքը դեպի Մարս վտանգավոր է կյանքի համար. ՆԱՍԱ

09:19 • 31.05.13

Տիեզերագնացները, ովքեր կուղևորվեն Մարս, ուղևորության ժամանակ կստանան ճառագայթման այնպիսի մեծ չափաբաժին, որ մահացու ելքով քաղցկեղ ձեռք կբերեն։ Այս տեսակետին են հանգել ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, մասնագետներն ուսումնասիրել են անցած տարվա օգոստոսի 6-ին Կարմիր մոլորակի վրա բարեհաջող վայրէջք կատարած Curiosity մարսագնացից ստացված տվյալները և հանգել նման եզրակացության։

 

Մարս ուղևորվելու ճանապարհին չափից ավելի շատ ճառագայթում չստանալու միակ տարբերակը թռիչքի տևողությունը կրճատելն է ու մինչև մի քանի շաբաթի հասցնելը։ Սակայն նման հզոր հրթիռային շարժիչներ դեռևս գոյություն չունեն։
 

Հարկ է նշել, որ Curiosity-ից 8 ամիս է պահանջվել Երկրի և Մարսի միջև ընկած 500 հազար մլն կմ հեռավորությունը հաղթահարելու համար։

Թռիչքը դեպի Մարս վտանգավոր է կյանքի համար. ՆԱՍԱ