Ցավազրկող դեղամիջոցները մեծացնում են սրտի կաթված ստանալու վտանգը. հետազոտություն

19:25 • 31.05.13

Ցավազրկող դեղամիջոցների հաճախակի օգտագործումը, ինչպիսիք են, օրինակ, իբուպրոֆենը կամ վոլտարենը, կարող է երեք անգամ մեծացնել սրտի կաթված ստանալու վտանգը: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով Lancet բժշկական պարբերականում հրապարակված հետազոտությանը:


Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 353 հազար մարդկանց հիվանդության պատմությունները 639 բուժհաստատություններում:


Ավելի վաղ հրապարակված հետազոտությունը պարզել էր, որ ցավազրկող դեղահաբերի ընդունումը հանգեցնում է աղեստամոքսային հիվանդությունների վտանգի մեծացմանը: Նոր սերնդի դեղամիջոցները սկսեցին պատրաստել այնպես, որ նվազի այդ վտանգը: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ տարեկան կանոնավոր կերպով (օրական՝ 2.4 մգ) ցավազրկող ընդունող հազար հիվանդներից 3-ը կաթված է ստանում, որից մեկը՝ մահվան ելքով:


«Պատճառը դեռևս հայտնի չէ: Հնարավոր է, որ այդ դեղամիջոցները խթանում են թրոմբոցիտների առաջացմանը, ինչը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը՝ հանգեցնելով կաթվածի», - նշում է ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքի Վանդերբիլդի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականը:
 

Ցավազրկող դեղամիջոցները մեծացնում են սրտի կաթված ստանալու վտանգը. հետազոտություն