Wikipedia-ն կպատմի մոտակայքում գտնվող տեսարժան վայրերի մասին

15:33 • 31.05.13

Աշխարհի խոշորագույն հանրագիտարանը՝ Wikipedia-ն, ներկայացրել է ծառայության Nearby բջջային տարբերակը (անգլերենից թարգմանաբար նշանակում է՝ մոտակայքում), հայտնում է hitech.vesti.ru-ն։

 

Ծրագրի օգնությամբ սմարթֆոն օգտագործողները հեշտությամբ կարող են հոդվածներ կարդալ մոտակայքում գտնվող տեսարժան վայրերի և այլ հետաքրքիր օբյեկտների մասին։ Ծառայությունը պետք կգա զբոսաշրջիկներին և այն մարդկանց, որոնք ցանկանում են ավելին իմանալ իրենց թաղամասի մասին։

 

Wikipedia-ն հույս ունի, որ Nearby գործառույթը կստիպի օգտատերերին ավելի շատ տեղեկություններ տեղադրել ծառայությունում։


«Օգնե´ք մեզ Wikipedia-ն դարձնել ավելի գեղեցիկ, էներգետիկ և կրթական»,- օգտատերերին է դիմել Ջոն Ռոբսոնը՝ ընկերության բջջային մասնաճյուղից։
 

Wikipedia-ն կպատմի մոտակայքում գտնվող տեսարժան վայրերի մասին