ԱՊՀ-երկրները համաձայնության են եկել բուհական դիպլոմների փոխադարձ ընդունման մասին
Ուրբաթ օրը Մինսկում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ստորագրվել են համագործակցության մի շարք փաստաթղթեր, այդ թվում այնպիսիք, որոնց ստորագրումը հետաձգվում էր 1991-ից, հայտնում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես ստորագրվել են համաձայնագրեր պաշտոնական վիճակագրության, շրջակա միջավայրի պաշտպանության, սահմանային հատվածներում բնական հրդեհների մարման ոլորտում համագործակցության մասին, ինչպես նաև՝ բարձրագույն և բարձրագույն մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ:
Փաստաթղթերը ստորագրել են պատվիրակությունների նախագահները՝ վարչապետներ (Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Տաջիկստանից), առաջին փոխվարչապետներ (Ուզբեկստան, Ղրղզստան, Ադրբեջան):










