Ապագայում յուրաքանչյուր աշակերտ ուսուցչի փոխարեն կունենա «մարդանման» համակարգիչ. Apple-ի համահիմնադիր

12:58 • 31.05.13

Ամերիկյան հանրահայտ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը կանխատեսում է, որ ապագայում յուրաքանչյուր աշակերտ ուսուցչի փոխարեն կկրթվի մարդկային հատկանիշներով օժտված անձնական համակարգչի միջոցով։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Վոզնյակն այն կարծիքին է, որ տեխնոլոգիաները զարգանում են շատ մեծ արագությամբ, և հեռու չէ այն օրը, երբ համակարգիչը քիչ կտարբերվի մարդուց և դրա հետ հնարավոր կլինի խոսակցություն վարել։

 

«Արդյունքում մենք կունենանք 1 ուսուցիչ-համակարգիչ յուրաքանչյուր աշակերտի համար։ Դա հնարավորություն կտա վերջինիս սեփական ուղղությամբ գնել, իրեն հետաքրքրող առարկաների մեջ խորանալ»,-ասել է նա Լոնդոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։


Վոզնյակը գտնում է, որի իր կանխատեսումներն իրականություն կդառնան եկող մի քանի տասնամյակների ընթացքում։
 

Ապագայում յուրաքանչյուր աշակերտ ուսուցչի փոխարեն կունենա «մարդանման» համակարգիչ. Apple-ի համահիմնադիր