Բրիտանացի գիտնականները մտադիր են ծայրահեղական իսլամը հոգեկան հիվանդություն համարել

11:35 • 01.06.13

Իսլամական ֆունդամենտալիզմը կարող է համարվել հոգեկան հիվանդությունը. կարծում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները։


Նրանց խոսքերով՝ մոտ ապագայում նյարդաբանները կսկսեն բուժել իսլամիստ ծայրահեղականներին որպես հոգեկան խանգարում ունեցողներ. այդ մասին տեղեկացնում է Russia Today-ը՝ The Times-ի հղումով։
 

Օքսֆորդի համալսարանի աշխատակցուհի Քեթլին Թեյլորը հայտարարել է, որ գիտնականները արդեն մեթոդ են մշակում՝ իսլամական ֆունտամենտալիզմից բուժման համար։


Որոշ մարդկանց կրոնական հայացքները, նրանց խոսքերով, բժշկական միջամտություն են պահանջում։


«Այն, ինչ մի մարդու համար նորմալ է, մյուսի համար կարող է անընդունելի լինել։ Այս կամ այն համոզմունքներ ունեցող մարդուն կարելի է բուժել, չնայած դա անսպասելի է հնչում։ Օրինակ, եթե մարդն սկսել է ծայրահեղական հայացքներ ունենալ՝ որևէ աղանդի ազդեցությամբ, դա կարելի է բուժել» -կարծում է Թեյլորը։


Նա նաև հավելել է, որ խոսքը ոչ միայն ծայրահեղական իսլամի, այլև ագրեսիայի դրսևորումների մասին է։ «Դա վերաբերվում է նաև այլ վտանգավոր համոզմունքների, որոնք դեռևս չեն համարվում հոգեկան հիվանդություններ»։
 

Բացի այդ՝ Թեյլորը կարծում է, որ մոտ ապագայում նյարդաբանները կկարողանան վերահսկել մարդկային գիտակցությունն ու կարդալ երազները։

 

Բրիտանացի գիտնականները մտադիր են ծայրահեղական իսլամը հոգեկան հիվանդություն համարել