Գիտնականները մոտ ժամանակներս մարդկանց վրա արհեստական արյուն կփորձարկեն

20:24 • 01.06.13

Էդինբուրգի վերականգնողական բժշկության կենտրոնի (Շոտլանդիա) գիտնականները թույլտվություն են ստացել արյուն ստեղծել ցողունային բջիջներից և շուտով այն կփորձարկեն հիվանդների վրա: Գիտնականների այս նոր հետազոտությունը կարող է վերացնել արյան պակասը ողջ աշխարհում, գրում է Russia Today-ը:


Նոր ծրագրի շրջանակներում բժիշկները կօգտագործեն չափահաս մաևդկանցից վերցված ցողունային բջիջները, որպեսզի նոր արյուն ստեղծեն:


Հետազոտող գիտնականները հայտնում են, որ բազում տարիների ընթացքում ուսումնասիրել են ցողունային բջիջները: Նրանք պարզել են, որ մեծահասակ մարդուց վերցված ոչ մեծ քանակի արյան կամ մաշկի նմուշից կարելի է պատրաստել անհրաժեշտ քանակությամբ ցողունային բջիջներ, որոնցից էլ հետագայում ստանալու են նոր արյունը:

 

Թույլտվություն ստանալով՝ շոտլանդացի բժիշկները կարող են նաև ցողունային բջիջներից այնպիսի դեղամիջոցներ ստանալ, որոնք կկիրառվեն շաքարախտի, քաղցգեղի բուժման ժամանակ, ինչպես նաև կօգնեն կաթված տարած հիվանդներին վերականգնվել: 

Գիտնականները մոտ ժամանակներս մարդկանց վրա արհեստական արյուն կփորձարկեն