Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S4 Mini սմարթֆոնը

12:15 • 01.06.13

Հարավկորեական Samsung ընկերությունն օրեր առաջ իր կայքում պատահաբար Galaxy S4 սմարթֆոնի ավելի փոքրի մոդելի լուսանկարը  հրապարկելուց հետո երեկ պաշտոնապես ներկայացրել է Galaxy S4 Mini հեռախոսը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, նորույթը այս տարվա մարտի կեսերին ներկայացված Galaxy S4 մոդելի ավելի կոմպակտ տարբերակն է ՝ ունի 11 սմ երկարությամբ անկյունագծով qHD Super AMOLED էկրան, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, երկմիջուկանի պրոցեսոր և կշռում է համեմատաբար ավելի թեթև՝ 107 գր։ Սմարթֆոնի փոքր տարբերակի լուսանկարի արտահոսքից հետո ոլորտի վերլուծաբանները կանխատեսում էին, որ այն կներկայացվի այս տարվա հուլիսին։

 

Սարքը գործում է Android Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա, բացի այդ այն ունի 1.9 մեգապիքսելանոց տեսախցիկ առջևի մասում։ Ինչ վերբերում է Samsung Galaxy S4 Mini-ի տեխնիկական բնութագրի մյուս մանրամասներին, ապա այն կարողանում է թարգմանություն անել 9 լեզուներից, ենթարկվում է որոշ ձայնային հրահանգների։  Հեռախոսի համար հասանելի են Gmail, Google Talk, Google Play Store, Google Maps; YouTube հավելվածները։
 

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S4 Mini սմարթֆոնը