Չինաստանում հայտնաբերել են ատամի հիվանդությամբ առաջին դինոզավրին

23:09 • 02.06.13

Չինաստանում կենդանիների գտածոների ուսումնասիրությամբ զբաղվող պալեոնթոլոգները վեց տարիների ընթացքում ուսումնասիրելով հայտնաբերված դինոզավրի մնացորդները եկել են այն եզրակացության, որ գիշատիչները տառապել են ատամի հիվանդությունից: Այս մասին գրում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով:


Գիտնականները ատամի պաթոլոգիական հիվանդություն են հայտնաբերել Չինաստանի Յունան նահանգում 2007-ին գտնված դինոզավրի մնացորդներն ուսումնասիրելիս: Նրանք նկատել են, որ գիշատիչի մոտ ատամ է պակասում, ինչը դինոզավրերի մոտ հազվադեպ է պատահում:


Ըստ գիտնականների՝ ատամի կորստի համար պատճառ է հանդիսացել ավելի շուտ հիվանդությունը, քան վնասվածքը:
 

Չինաստանում հայտնաբերել են ատամի հիվանդությամբ առաջին դինոզավրին