Ցավազրկող դեղամիջոցները կարող են հանգեցնել սրտի նոպաների կամ կաթվածի

00:00 • 02.06.13

Դեղամիջոցների և բժշկական սարքավորումների վերահսկման գործակալության (MHRA) մասնագետները խորհուրդ են տալիս հիվանդներին խուսափել առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող դեղահաբեր ընդունելուց: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարող են զգալիորեն մեծացնել սրտի նոպայի կամ կաթված ստանալու վտանգը, տեղեկացնում է The Telegraph-ը:


Գործակալության մասնագետները նշում են, որ սրտի անբավարարություն, սրտի արատ կամ արյան շրջանառության խանգարումներ ունեցող հիվանդները, ինչպես նաև նախկինում սրտի կաթված տարած անձինք այլևս չպետք է օգտագործեն որոշ ցավազրկող դեղամիջոցներ:


Plos Medicine պարբերականում 2011-ին հրապարակված հետազոտության արդյունքներում ասվում է, որ դիկլոֆենակ օգտագործող հիվանդների 40 տոկոսի մոտ ավելի մեծ է սրտի կաթված ստանալու վտանգը, քան այն հիվանդների մոտ, ովքեր չեն օգտագործում այս դեղամիջոցը:
 

Ցավազրկող դեղամիջոցները կարող են հանգեցնել սրտի նոպաների կամ կաթվածի