Նոր սմարթֆոնների ու պլանշետների մեջ հեղինակային իրավունքի խախտման դեմ «պայքարող» չիպ կտեղադրվի

10:19 • 03.06.13

Ամերիկյան Arm Holdings ընկերությունն իր ուժերն է միավորել հոլիվուդյան ընկերությունների հետ հեղինակային իրավունքի խախտման դեմ մղվող պայքարի շրջանակներում, գրում է Газета-ն՝ հղում անելով The Financial Times-ին։

 

Այդ նպատակով նոր սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների մեջ հատուկ Mali-V500 չիպ կտեղադրվի, որը կպաշտպանի HD վիդեոն ապօրինի արտատպումից։ Հարկ է նշել, որ այս մշակումն օգտագործում է TrustZone տեխնոլոգիան։

 

Arm Holdings-ի նախագահ Կիրս Պորտհաուսն այս կապակցությամբ նշել է, որ հոլիվուդյան կինոստուդիաներն ու նրանց արտադրանքը տարածողները, ինչպես, օրինակ, Netflix-ը, ցանկանում են, որպեսզի իրենց նյութերը պաշտպանված լինեն ոչ միայն թվային իրավունքներով, այլ նաև բուն սարքավորումների միջոցով։
 

Նոր սմարթֆոնների ու պլանշետների մեջ հեղինակային իրավունքի խախտման դեմ «պայքարող» չիպ կտեղադրվի