Apple ընկերությունը կրկին հակամենաշնորհային գործով է հանդես գալիս

12:40 • 03.06.13

Bloomberg տեղեկատվական ընկերությունը հայտնում է, որ այսօր Apple ընկերությունը ստիպված կլինի Նյու Յորքի դաշնային դատարանում պատասխան տալ ԱՄՆ Արդարադատության նախարարության առաջ հակամենաշնորհային գործի շրջանակներում, հայտնում է vestifinance.ru-ն։

 

Կալիֆոռնիական ընկերությունը մեղադրվում է էլեկտրոնային գրքերի գների շուրջ հրատարակիչների հետ միավորվելու համար։ Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկն արդեն նման մեղադրանքն անվանել է «տարօրինակ» և հայտնել է, որ պատրաստ է ապացուցել ընկերության անմեղությունը։

 

Հայցվորի կարծիքով՝ 2010թ.՝ iPad պլանշետի թողարկվելու հետ, ընկերությունը փորձել է էլեկտրոնային գրքերի գներ սահմանել՝ իր սարքի թողարկմանն աջակցելու համար։

 

Apple ընկերության ներկայացուցիչները, իրենց հերթին, վստահեցնում են, որ «ընկերությունը ոչ մի վատ բան չի արել»։ Ընդհակառակը, նրանց կարծիքով, այդ տարի Apple-ն օգտատերերին նոր սարք է ներկայացրել, որը կոչված է եղել վերացնելու Amazon.com Inc.-ի ամենուր գերակայությունը։

 

Ընդ որում՝ Apple-ը մնացել է վերջինն այն ընկերությունների թվում, որոնց դեմ կառավարությունը նման գործեր է հարուցել։ Նախկինում 5 խոշոր հրատարակիչների արդեն հաջողվել է կարգավորել այդ հարցերը մինչդատական կարգով։ Այժմ այդ խնդիրը պետք է լուծի Apple ընկերությունը։

 


 

Apple ընկերությունը կրկին հակամենաշնորհային գործով է հանդես գալիս