Apple-ը գործարք է կնքել Warner Music Group-ի հետ՝ iRadio-ն թողարկելու համար

12:19 • 03.06.13

Ամերիկյան հանրահայտ Apple ընկերությունն արտոնագրային համաձայնագիր է կնքել Warner Music Group երաժշտական լեյբլի հետ, ինչի շնորհիվ եկող շաբաթ կներկայացվի Apple-ի ռադիոծառայությունը, հայտնում է Газета-ն՝ հղում անելով cnet.com-ին։

 

Նախատեսվում է, որ անվճար և iRadio ենթադրյալ անվանումով ծառայությունը կներկայացվի Worldwide Developers Conference 2013 համաժողովի շրջանակներում։ Ըստ նախնական տվյալների՝ iRadio-ն կունենա այնպիսի գործառույթներ, որոնք բացակայում են ԱՄՆ-ում հայտնի Pandora ռադիոյի դեպքում։

 

The New York Times-ն իր հերթին նշում է, որ բացի Warner Music Group-ից Apple-ը շարունակում է բանակցություններ վարել Sony Music Entertainment-ի հետ։
 

Apple-ը գործարք է կնքել Warner Music Group-ի հետ՝ iRadio-ն թողարկելու համար