Անվտանգ ինտերնետ երեխաների համար. ՎիվաՍել-ՄՏՍ
«Ուրախ ենք ներկայացնել «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հետվճարային սակագնային պլանը, որի շնորհիվ ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց՝ զերծ անցանկալի և վտանգավոր բովանդակությունից»,- ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում։
Օգտվելով «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթից` բաժանորդը հնարավորություն է ստանում վերահսկելու դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:
Ավելին, սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմ՝ արտոնյալ պայմաններով:
Երեխաների համար ոչ պատշաճ կամ վտանգավոր բովանդակություն պարունակող կոնտենտի հասանելիությունը սահմանափակող, անվտանգ ինտերնետի ապահովման պատրաստի գործիքների՝ հատուկ սակագնային պլանի միջոցով ընտանիքներին և կրթական հաստատություններին առաջարկելը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երեխաների համար անվտանգ առցանց միջավայր և նրանց ներդաշնակ ու առողջ զարգացում ապահովելու վճռականության հետ:
«ՄՏՍ կոնեկտ սահամանափակ» փաթեթի տրամադրման պայմաններ
Ամսավճար 5500 դրամ
Գերարագ ինտերնետի փաթեթ
(ամսական) 5 ԳԲ
Մինչև 22 Մբիթ/վրկ
ներբեռնում և վերբեռնում
Ինտերնետի արագությունը գերարագ փաթեթի սպառումից հետո 256 Կբիթ/վրկ
ներբեռնում և վերբեռնում
Մոդեմներ ՄՏՍ կոնեկտ դայմոնդ (14.4 Մբիթ/վրկ) անվճար
ՄՏՍ կոնեկտ E353 (21.6 Մբիթ/վրկ) անվճար (մինչև 30.06.2013)
SMS-ի սակագներ 5 դրամ
դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
20 դրամ
այլ ուղղություններով
Երաշխիքային կանխավճար 5500 դրամ
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:










