Ford-ը 600-ից ավելի բողոքներից հետո ամբողջ աշխարհից 465 հազար մեքենա է հետ կանչում

14:15 • 04.06.13

Ամերիկյան հանրահայտ Ford մեքենաշինական ընկերությունն իր մի շարք արտադրանքներում առկա խոտանի պատճառով ստիպված է ամբողջ աշխարհից 465 հազար մոդել հետ կանչել։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, խնդիրը վառելիքային բաքի հետ է կապված, ինչի վերաբերյալ ընկերությունն արդեն 600-ից ավելի բողոք է ստացել իր հաճախորդներից։ Ford-ի ներկայացուցիչները նշել են, որ վառելիքային բաքից արտահոսք է տեղի ունենում, ինչն իրենից հրդեհի բռնկման լուրջ վտանգ է ներկայացնում։ 

 

Ընդհանուր առմամբ ամերիկյան ընկերությունը հետ է կանչում Fusion, Explorer, Taurus, Flex, Police Utility, Lincoln MKS, MKT և MKZ մոդելի մեքենաները, որոնք արտադրվել են ընթացիկ տարում։

 

465 հազար մեքենայից 390 հազարն ԱՄՆ-ում են, 23 հազարը՝ Կանադայում, 7.600-ը՝ Մեքսիկայում, իսկ մնացածն էլ Եվրոպայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում։

 

 

Ford-ը 600-ից ավելի բողոքներից հետո ամբողջ աշխարհից 465 հազար մեքենա է հետ կանչում