Աֆղանստանում անօդաչու թռչող սարքը հազիվ է խուսափում մարդատար ինքնաթիռի հետ բախումից. գաղտնի տեսանյութը հայտնվել է համացանցում

22:00 • 04.06.13

Աֆղանստանում 9 տարի առաջ գերմանական անօդաչու թռչող սարքը հազիվ էր փրկվել մարդատար ինքնաթիռի հետ բախվելուց: Այս միջադեպի գաղտնի կադրերը համացանցում են հայտնվել միայն վերջերս՝ Գերմանիայի Պաշտպանության նախարարությունում մեծ սկանդալ առաջացնելով, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է EMT Luna X-2000 անօդաչու թռչող սարքը թռչում մարդատար Airbus A300 ինքնաթիռի թևից մի քանի մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում կար մոտ 100 ուղևոր, իսկ բախումը տեղի չի ունենում միայն այն պատճառով, որ օդանավը կարողանում է մի կողմ թեքվել վերջին պահին:


 

Աֆղանստանում անօդաչու թռչող սարքը հազիվ է խուսափում մարդատար ինքնաթիռի հետ բախումից. գաղտնի տեսանյութը հայտնվել է համացանցում