Երկրից 300 լուսային տարի հեռավորության վրա նոր մոլորակ է հայտնաբերվել

12:31 • 04.06.13

Եվրոպայի հարավային աստղադիտարանի (European Southern Observatory) ֆրանսիացի մասնագետները Երկրից 300 լուսային տարի հեռավորության վրա նոր մոլորակ են հայտնաբերել, որը Յուպիտերից 5 անգամ մեծ է։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, նորահայտ մոլորակն իրենից ներկայացնում է գազի հսկայական գունդ, որը ստացել է HD 95086 b անվանումը։ Հետազոտության ղեկավար Ժուլիեն Ռամյոն նշել է, որ նոր մոլորակն առավել պարզ լուսանկարելու համար անհրաժեշտ են բավական բարդ ու ամենաժամանակակից սարքավորումները, որոնք կարող են լուսանկարել թե՛ Երկրից, և թե՛ տիեզերքից։

 

Ֆրանսիացի մասնագետն ընդգծել է, որ լուսանկարներն իրենց անհրաժեշտ են առաջին հերթին հասկանալու համար, թե հսկայական մոլորակն ինչպես է կազմավորվել։

 

Աստղագետները նաև պարզել են, որ HD 95086 b-ն պտտվում է վառ կապույտ գույնի աստղի շուրջ։ Այս 2 տիեզերական մարմինների միջև ընկած տարածությունը 56 անգամ ավելի մեծ է Երկրի ու Արևի միջև եղած հեռավորությունից։

 

Լուսանկարում HD 95086 b-ն ներքևի հատվածում գտնվող վառ կապույտ կետն է.

The image from ESO's Very Large Telescope shows the newly-discovered planet HD95086 b, next to its parent star
 

Երկրից 300 լուսային տարի հեռավորության վրա նոր մոլորակ է հայտնաբերվել