Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab 3-ի 2 նոր տարբերակները

15:55 • 04.06.13

Հարավկորեական հանրահայտ Samsung ընկերության Android օպերացիոն համակարգով գործող պլանշետային համակարգիչների շարքը համալրվել է 2 նոր մոդելներով, հայտնում է Вести-ն՝ ընդգծելով, որ մոդելներից մեկն ունի 20 սմ, իսկ մյուսն էլ 25 սմ անկյունագծով էկրան։

 

Աղբյուրը նկատում է, որ Galaxy Tab 3-ի նոր մոդելներն արտաքուստ հիշեցնում են Galaxy S սմարթֆոնի մի քիչ երկարավուն ու լայն տարբերակը։ 

 

20 սմ էկրանով Galaxy Tab 3-ը շատ բաներով հիշեցնում է iPad mini-ն։ Այն ունի LCD TFT էկրան, երկմիջուկ պրոցեսոր, 1.5 Գբ օպերատիվ հիշողություն, 5 մեգապիքսելանոց տեսախցիկ հետին պանելին, 1.3 մեգապիքսելանոց՝ առջևում։

 

Իսկ ինչ վերաբերում է 25 սմ էկրանով Galaxy Tab 3-ի տեխնիկական բնութագրին, ապա այն ևս աչքի չի ընկնում բացառիկ հատկանիշներով։ Պլանշետն ունի 1 Գբ օպերատիվ հիշողություն, 3 մեգապիքսելանոց տեսախցիկ հետևում, 1.3 մեգապիքսելանոց՝ առջևում։

 

Սարքերը վաճառքում կհայտնվեն արդեն այս տարվա հունիսին։
 

Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab 3-ի 2 նոր տարբերակները