Windows 8.1-ում հնարավոր կլինի մատնահետքով պաշտպանել անձնական թղթապանակները
Windows 8.1 օպերացիոն համակարգը հնարավորություն կտա օգտագործել մատնահետքերը, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Verge-ին, որն այս տեղեկությունները ստացել է Microsoft-ից:
Սկաներների հետ աշխատանքը հնարավոր էր նաև ՕՀ-ի հին տարբերակներում, սակայն համապատասխան դրայվերները և ծրագրային ապահովումները ստեղծում էին կողմնակի կազմակերպությունները: Windows 8.1-ում օգտատերը իր մատնահետքը կկարողանա կապել Microsoft-ի իր հաշվի հետ: Դա հնարավորություն կտա մատնահետքի միջոցով մուտք գործել համակարգ, հաստատել ծրագրերի գնումը կամ ակտիվացնել ծրագրերը: Դրան զուգահեռ՝ մատնահետքով հնարավոր կլինի պաշտպանել անձնական թղթապանակները:
Microsoft-ում ընդգծել են, որ սկաներների օգտագործումը հնարավոր է դարձել նման սարքերի «2-3» արտադրողների հետ սերտ համագործակցության արդյունքում: Ընկերությունն իր գործընկերներին կոչ է արել սկաներները ներդնել նոութբուքների, պլանշետների և այլ սարքերի մեջ:










