Մեծ Բրիտանիայում կազմվել է երկրի 100 հազար լավագույն հայտնագործությունների ցանկը

17:15 • 05.06.13

Մեծ Բրիտանիայում այսօր հրապարակվել է մոտ 100 հազար հայտնագործությունների ցանկը, որոնք նվիրել են երկրին և աշխարհին անհամար տեխնիկական սարքեր, առանց որոնց ժամանակակից մարդը չի կարող պատկերացնել իր կյանքը։ Ցուցակը տեղադրված է մի կայքում, որի համար տեղեկությունները երկար ամիսների ընթացքում հավաքել են տասնյակ մասնագետներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ամբողջական ցանկին հնարավոր է ծանոթանալ «Ancestry» կազմակերպության կայքում, որը զբաղվում է թագավորության բնակիչների ծագումնաբանությամբ։

 

Կայքում ներկայացված են լուսանկարներ և կարճ տեղեկություն յուրաքանչյուր գյուտարարի մասին։

«Այս ցուցակում ներկայացված են Միացյալ Թագավորության մեծագույն ուղեղները, նրանք, որոնց մենք պարտական ենք մեր ներկայիս կենսամակարդակի համար։ Այժմ, ինչպես և 20-րդ դարասկզբին, ինժեներների ձեռքբերումներից է հիմնականում կախված գլոբալ տնտեսական աճը, և իմանալ այդ մարդկանց մասին օգտակար է բոլոր առումներով»,- նշել է ընկերության ներկայացուցիչ Միրիամ Սիլվերմանը։
 

Մեծ Բրիտանիայում կազմվել է երկրի 100 հազար լավագույն հայտնագործությունների ցանկը