Ճապոնիայում բարեհաջող փորձարկվել է 500կմ/ժ արագությամբ ընթացող գնացքը (լուսանկարներ, տեսանյութ)

11:51 • 05.06.13

Ճապոնիայում բարեհաջող փորձարկվել է արձակված փամփուշտի արագությամբ ընթացող նոր գնացքը. այն ընթանում է 500կմ/ժ արագությամբ։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, խելահեղ արագությամբ ընթացող գնացքի հեղինակները մտադիր են մինչև 2045թ. Ճապոնիան հյուսիսից հարավ կապել նման արագընթացներով։
 

Maglev Japan test run

«Մագլև» անվանումը ստացած գնացքն օգտագործում է ավելի շատ մագնիսներ, որոնք վագոնները հնարավորինս վեր են բարձրացնում և թույլ չեն տալիս, որ դրանք ամբողջ ծանրությամբ ընկնեն ակների ու երկաթգծի վրա։ Արդյունքում գնացքը կարողանում է ավելի արագ ու հանգիստ ընթանալ։

Japan's 'floating' trains of the future, designed to travel at speeds of 311mph, have undergone their first track tests

Հարկ է նշել, որ այս աէրոդինամիկ փոխադրամիջոցը երբևէ ստեղծված ամենաարագընթաց գնացքն է։ Բացի այդ, մասնագետները նշել են, որ «Մագլևն» ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը, քան մյուս գնացքները։


 

Ճապոնիայում բարեհաջող փորձարկվել է 500կմ/ժ արագությամբ ընթացող գնացքը (լուսանկարներ, տեսանյութ)