Մտքի ուժը սահմաններ չունի. ստեղծվել է մտքի ուժով կառավարվող աշխարհում առաջին ուղղաթիռը (տեսանյութ)

16:57 • 05.06.13

Ամերիկացի մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին ուղղաթիռը, որը հնարավոր է կառավարել մտքի ուժով։ Այն արդեն բարեհաջող փորձարկվել է ՝ անցնելով մի քանի օղակների միջով (դիտել տեսանյութը)։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Մինեսոտայի համալսարանի գիտնականները նշել են, որ իրենց ստեղծած ուղղաթիռը չափերով բավականին փոքր է և կարողանում է մարդկային մտքի ուժով 1 վայրկյանում 0.63 մ տարածություն անցնել։

 

Ուղղաթիռն արդեն փորձարկել է 5 մարդ, և բոլոր դեպքերում էլ ամեն ինչ բարեհաջող է անցել։ Մարդիկ կարողացել են միայն իրենց մտքի ուժով ուղղաթիռին ստիպել թռչել, աջ-ձախ թեքվել, վերև-ներքև բարձրանալ ու իջնել։

 

Սարքը մտքի ուժով կառավարելու համար մարդուն նստեցրել են համակարգչի առաջ, որը Wi-Fi-ով կապված է եղել ուղղաթիռի հետ։ Նստած մարդն էլեկտրաուղեղագրության համար նախատեսված սարքի ու Wi-Fi-ի միջոցով հրամաններ է ուղղարկել ուղղաթիռին, որն էլ կատարել է դրանք:
 

 

Մտքի ուժը սահմաններ չունի. ստեղծվել է մտքի ուժով կառավարվող աշխարհում առաջին ուղղաթիռը (տեսանյութ)