Հիշեցնող մատանի, որը տաքանում է ամուսնական տարեդարձին ընդառաջ

21:09 • 05.06.13

Ձեր մատանին կկարմրի, կթեժանա ու այդ կերպ կհիշեցնի այն, ինչ հնարավոր է մոռանաք, օրինակ՝ ամուսնական տարեդարձը, հայտնում է Daily Mail-ը ներկայացնելով Remember Ring-ը:

 

Նշված օրվան ընդառաջ՝ 24 ժամ առաջ, ժամ առ ժամ մատանին կտաքանա և 10 վայրկյանով դրա ջերմաստիճանը կհասնի 49 աստիճանի ըստ Ցելսիուսի:

 

Աղբյուրը նկատում է, որ մոռացկոտ մարդկանց համար սա լավագույն ներդրումն է հարաբերությունների փրկության գործում:

 

Սա Alaska Jewelry-ի արտադրանքն է, արժե 760 ԱՄՆ դոլար:
 

Հիշեցնող մատանի, որը տաքանում է ամուսնական տարեդարձին ընդառաջ