Հսկայական հնագույն մողեսին անվանել են Ջիմ Մորիսոնի պատվին
Մոտ 40 մլն տարի առաջ ապրած հսկայական մողեսն անվանակոչվել է The Doors հանրահայտ խմբի մենակատար Ջիմ Մորիսոնի պատվին, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին։
Մողեսի մնացորդները հայտնաբերվել են Մյանմայի հյուսիս-արևմուտքում։
1.8 մ երկարությամբ և 27 կգ-անոց երկկենցաղն անվանակոչվել է Barbaturex morrisoni։ Նեբրասկայի համալսարանի հնագետ Ջեյսոն Հեդը բացատրել է, որ barbaturex նշանակում է «բեղավոր արքա»։
«Աշխատելու ժամանակ ես շատ էի լսում The Doors-ի երաժշտությունը, իսկ Մորիսոնն էլ հայտնի Մողես-արքա է։ Հենց այսպես էլ որոշվեց վերացած կենդանուն Ջիմ Մորիսոնի անունով կոչել»,-պատմել է մասնագետը։
Իր երգերից մեկում Մորիսոնն ասում է հետևյալ տողերը.«Ես Մողես արքան եմ, ես կարող եմ ամեն ինչ»։ Մորիսոնը մահացել է 27 տարեկանում, Փարիզում։










