Բելառուս գիտնականները գտնում են, որ Չեռնոբիլի անտառներից ստացված փայտանյութից կարելի է կահույք պատրաստել

21:37 • 06.06.13

Փայտը, որը ստացվել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի մեկուսացված գոտում, կարող է լավ ծառայել կահույք պատրաստելու համար, գտնում են բելառուս գիտնականները, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում կարծում են, որ նման փայտում ռադիոակտիվ է միայն վերին շերտը, իսկ ավելի հաճախ միայն կեղևը: Վարակված նյութից հնարավոր է ազատվել բելառուսական հատուկ սարքերի միջոցով:


Մեկուսացված գոտում գտնվող փայտանյութը պետք է մտցնել արտադրության մեջ, որովհետև այդ շրջանում փայտը չորանում է, ինչը կարող է հրդեհների հանգեցնել: Ըստ բելառուս գիտնականների, տարեկան հնարավոր է ստանալ մի քանի միլիոն խորանարդ մետր էկոլոգիապես մաքուր փայտանյութ:


1986թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո ստեղծվել էր մեկուսացման գոտի՝ պայթյունի վայրի շուրջ 30 կմ տարածքում: Այս շրջանում արգելված է մարդկանց բնակությունը:
 

Բելառուս գիտնականները գտնում են, որ Չեռնոբիլի անտառներից ստացված փայտանյութից կարելի է կահույք պատրաստել