Նեանդերթալցիները նույնպես հիվանդացել են քաղցկեղով. գիտնականներ

12:25 • 06.06.13

Խորվաթիայի Կրապինա քարանձավում ամերիկացի հնագետները հայտնաբերել են նեանդերթալցու ող՝ ոսկրային քաղցկեղի նշաններով։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ հղում անելով PLoS One-ին, հնագետ Դևիդ Ֆրեյերն ու նրա գործընկերներն այս բացահայտումն արել են ժամանակակից Խորվաթիայի տարածքում գտնվող քարանձավներում ապրած նեանդերթալցիների ոսկորների ուսումնասիրության ժամանակ։

 

Ողերից մեկն իր ձևով ու կառուցվածքով անմիջապես գրավել է մասնագետների ուշադրությունը։ Պարզվել է, որ ժամանակին այն պատկանել է հասուն տարիքի նեանդերթալցու, որը տառապել է ոսկրային քաղցկեղից։ Ավելի ստույգ՝ քաղցկեղային ուռուցքն աճել է ողի սահմաններից դուրս։

 

Ֆրեյերի կարծիքով՝ այս բացահայտումը վկայում է այն մասին, որ քաղցկեղը գոյություն է ունեցել քաղաքակրթության առաջացումից շատ ավելի վաղ։

 

Մասնագետները նշում են, որ ներկայում քաղցկեղի տարածվածությունը պայմանավորված է ոչ թե էկոլոգիական պայմանների զգալի վատացմամբ, այլև կյանքի միջին տևողության երկարեցմամբ։
 

Նեանդերթալցիները նույնպես հիվանդացել են քաղցկեղով. գիտնականներ