Google-ը վիրտուալ ստեղնաշար է թողարկել Android-ի համար

20:17 • 06.06.13

Google Play էլեկտրոնային խանութում հայտնվել է վիրտուալ ստեղնաշար Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, որը մշակվել է Google ընկերության կողմից, հայտնում է Lenta.ru-ն՝ Google+ սոցկայքում հրապարակված հայտարարությանը հղումով:


Վիրտուալ ստեղնաշարն անվճար է, այն կարելի է տեղադրել Android 4.0 համակարգով աշխատող սմարթֆոններում և պլանշետներում:


Ստեղնաշարի ֆունկցիաները մի շարք հնարավորություններ են ընձեռում՝ տեքստի մուտքագրում՝ մատը էկրանից չհեռացնելով (ինչպես Swype կամ SwiftKey համակարգերում), հաջորդ բառի գուշակում, տառասխալների ավտոմատ ուղղում և ձայնային մուտքագրում:


Ստեղնաշարն արդեն կիրառվում է Nexus պլանշետներում և սմարթֆոններում: Այժմ Google-ը որոշել է այն թողարկել առանձին հավելվածի տեսքով:
 

Google-ը վիրտուալ ստեղնաշար է թողարկել Android-ի համար