1980թ. արտադրության Volkswagen Golf-ը 100կմ/ժ-ի հասնում է 2 վայրկյանում (տեսանյութ)

00:24 • 06.06.13

Գերմանական Boba Motoring տյունինգ-ատելյեն թողարկել է 1980 թվականին արտադրված առաջին սերնդի Volkswagen Golf-ի՝ 1013 ձիաուժ հզորությամբ տարբերակը, գրում է Вести.ru-ն:


Մեքենան զինված է 4 մխոցանի 1.8 աշխատանքային ծավալով շարժիչով: Այդ հզորությանը հաջողվել է հասնել Garrett GTX4202R տուրբինի միջոցով: Բացի այդ մեքենան ստացել է DSG փոխանցման տուփ:


100կմ/ժ արագության Golf-ը հասնում է 2 վայրկյանում, իսկ 200կմ/ժ-ին՝ 5 վայրկյանում: Մեքենան առանց վարորդի կշռում է 900 կգ: Այն անցել է առաջին փորձարկումները:

 

1980թ. արտադրության Volkswagen Golf-ը 100կմ/ժ-ի հասնում է 2 վայրկյանում (տեսանյութ)