Երկրի վրա մագնիսային փոթորիկ է սկսվել

08:16 • 07.06.13

Գեոմագնիսական տատանումների Kp ինդեքսը հասել է 5-ի՝ նվազագույն մակարդակի, որը համարվում է փոթորիկ, հայտնել է «Ռոսհիդրոմետի» Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Գեոմագնիսական տատանումների պատճառ կարող է հանդիսանալ արտանետված պլազման, որն առաջացել է Արևի վրա M1.3 դասի ռենտգենային բռնկումից հետո:

 

Ըստ գիտնականների հաշվարկների՝ լիցքավորված մասնիկների հոսքը Երկրին կհասնի հունիսի 7-ին կամ 8-ին: Բռնկման աղբյուրը գտնվում է արևային սկավառակի հարավարևմտյան հատվածում՝ այսպես կոչված՝ գեոարդյունավետ վիճակում: Դա նշանակում է, որ այդ հատվածի պրոտոնների հոսքը կարող է հասնել Երկրին:


Մասնագետները նախկինում նշել էին, որ տատանումների մակարդակը բարձր չի լինի:

 

Երկրի վրա մագնիսային փոթորիկ է սկսվել