Անհայտ ընկերությունը iPad-ի համար անլար լիցքավորման սարք է ստեղծել՝ iPad-ից երեք անգամ թանկ
Համակարգչային աշխարհում անհայտ Strut ընկերությունը iPad-ի օգտատերերին ուրախացրել է յուրահատակ դոկ-կայանով, որն ապահովում է սարքի անլար լիցքավորումը, գրում է Вести.ru-ն:
Դոկ-կայանը ստացվել է Strut LaunchPort անվանումը: Այն իրենից ներկայացնում է գնդաձև բռնիչ, որին ամրացված է հատուկ պաշտպանողական պատյան: Այդ համակարգի միջոցով կատարվում է պլանշետի անլար լիցքավորումը:
Համակարգը արժե iPad-ից ավելի թանկ՝ 1500 դոլար: Սարքը հավաքվում է ձեռքով և մատակարարվում է տարբեր գույներով:










