Սմարթֆոնի միջոցով կառավարվող թափանցիկ ժապավենները կարող են անցյալում թողնել ավանդական վարագույրներն ու շերտավարագույրները

19:00 • 08.06.13

Գիտնականների հայտնագործած նորագույն տեխնոլոգիան հնարավորություն կընձեռի վարագույրն իջեցնել առանց տեղից վեր կենալու, ներկայացնում է Daily Mail-ը:

 

Wi-Fi անլար կապի միջոցով կառավարվող վարագույրը, որը ստեղծվել է կալիֆոռնիական SONTE ստարտափ ընկերության կողմից, կարող է ամրացվել ցանկացած տեսակի ապակու, այդ թվում նաև պատուհանի կամ հայելու վրա: Այնուհետև այն կարող է կառավարվել սմարթֆոնի միջոցով:

 

Էներգախնայող այս ժապավենը, որն ապահովում է նաև պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, կարող է օգնել խնայելու ջեռուցման համակարգի վրա ծախսվող գումարը, քանի որ այն կրկնապատկում է պատուհանից ներս թափանցող էներգիան պրոյեկտորի էկրանի միջոցով:

 

Ինչպես նշում է աղբյուրը, SONTE-ի նորահայտ ժապավենը, որը կառավարվում է անլար ինտերնետ կապով, միակն է, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում վարագույրը դարձնել թափանցիկ և հակառակը: Երբ էլեկտրական հոսանքն անցնում է շերտավարագույրի միջով, վերջինս դառնում է տեսանելի, երբ հոսանքն անջատվում է, վարագույրը դառնում է թափանցիկ:

 

Այն վաճառվում է տեղադրման համակարգի հետ միասին, և փաթեթի ընդհանուր գինը կազմում է 250 դոլար:

 

 


 

Սմարթֆոնի միջոցով կառավարվող թափանցիկ ժապավենները կարող են անցյալում թողնել ավանդական վարագույրներն ու շերտավարագույրները