General Motors-ն արգելակման համակարգի անսարքությունների պատճառով ետ է կանչում մոտ 208.000 մեքենա

19:50 • 08.06.13

Ամերիկյան General Motors ընկերությունը Չինաստան է ետ կանչում 207.700 մեքենա՝ արգելակման համակարգում առկա թերությունները շտկելու նպատակով, հայտնում է Взгляд-ը՝ Չինաստանի Ապրանքների որակի տեխնիկական և կարանտինային հսկողության գլխավոր վարչությանը հղումով։

 

«Ետկանչի ծրագիրը մեկնարկում է հունիսի 15-ին: Վերանորոգման են ենթակա Buick LaCrosse մոդելի մեքենաները, որոնք արտադրվել են 2006թ. հունվարի 11-ից մինչև 2009թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում»,-նշվում է վարչության հաշվետվության մեջ:

 

Ընկերությունն ավճար կփոխի արգելակման համակարգի փչացած մասերը և իր հաշվին կվերացնի համապատասխան անսարքությունները:

 

Այս մեքենաներն արտադրվել են ընկերության շանհայան ստորաբաժանման կողմից, որը հիմնադրվել է 1997 թվականին: Ներկայումս GM-ը Չինաստանում ունի 3 գործարան և ավարտում է 4-րդի շինարարությունը:
 

General Motors-ն արգելակման համակարգի անսարքությունների պատճառով ետ է կանչում մոտ 208.000 մեքենա