Համացանցի «հայրը» քննադատել է ԱՄՆ-ին՝ ցանցում հսկողության համար

14:50 • 08.06.13

Համաշխարհային ցանցի ստեղծող Թիմոթի Բեռներս-Լին սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի կառավարության՝ առցանց տվյալների փոխանակմանը հետևելու մեթոդները, անվանելով դրանք մարդու հիմնարար իրավունքների խախտում, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով BBC-ին։

 

Պրոֆեսորի խոսքով՝ նման գործողությունները սպառնում են ժողովրդավարական հասարակության գոյությանը։

 

Բեռներս-Լին կոչ է արել համացանցի օգտատերերին օրենսդրական փոփոխություններ պահանջել, որոնք կպաշտպանեն իրենց իրավունքները։
 

Համացանցի «հայրը» քննադատել է ԱՄՆ-ին՝ ցանցում հսկողության համար