Opportunity մարսագնացը քաղցրահամ ջրի հետքեր է հայտնաբերել Կարմիր մոլորակի վրա

17:18 • 08.06.13

Opportunity մարսագնացը հաստատել է, որ անցյալում Մարսի վրա քաղցրահամ ջուր է գոյություն ունեցել, որը պիտանի է եղել կենդանի օրգանիզմների համար, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։ Գիտական առաքելության ղեկավարի խոսքով՝ Կարմիր մոլորակի վրա ջուր է եղել, որը «մենք կարող էինք խմել»։

 

Մարսի վրա ջրի գոյության մասին ենթադրությունն արվել է քարի քիմիական բաղադրության ուսումնասիրությունից հետո, որի արանքներում էլ ձևավորվել են կավե մնացորդներ, որոնք չէին կարող այնտեղ հայտնվել առանց քաղցրահամ ջրի։

 

Opportunity մարսագնացը Մարսի վրա վայրէջք է կատարել 2004-ի հունվարին։ Ծրագրվում էր, որ դրա առաքելությունը մոլորակում կտևի 3 ամիս, սակայն մարսագնացը դեռ շարունակում է ուսումնասիրել այն։

 

 

Opportunity մարսագնացը քաղցրահամ ջրի հետքեր է հայտնաբերել Կարմիր մոլորակի վրա