SolePower կոշիկի ներբանը լիցքավորում է iPhone-ը մինչ դուք պարզապես քայլում եք (տեսանյութ)
Բջջային սարքավորումները հաճախ հնարավոր է կիրառել միայն որպես բջջային հեռախոս, երբ մարտկոցում լիցքավորումը չի բավականացնում այլ ֆունկցիաներ կատարելու համար: Այժմ Փիթսբուրգի Pa. ստարտափ ընկերությունը նոր լուծում է առաջարկում՝ այլևս ժամանակ չծախսելու՝ սպասելով մինչ հեռախոսը կլիցքավորվի, գրում է mashable.com-ը:
SolePower էներգիա ստեղծող ստարտափը ներկայացնում է կոշիկի ներբան, որը լիցքավորում է շարժական էլեկտրական սարքավորումը, երբ դուք քայլում եք: Այս հատուկ ներբանը կարելի է տեղադրել կոշիկի ներսում, իսկ լիցքավորող լարերն՝ անցկացնել կոշիկի կապիչների միջով: Լիցքավորման լարը միացվում է մարտկոցին, որը կարող է ամրացվել անգամ կոշիկի կողքից:
Այսպիսով, դուք պարզապես քայլում եք, իսկ մարտկոցը լիցքավորվում է և հոսանք կուտակում: Այն այնուհետև կարելի է տեղադրել բջջային հեռախոսի, ռադիոյի կամ GPS սարքավորման մեջ:
Այս նախաձեռնության նպատակն է հասնել նրան, որ ներբանների միջոցով հնարավոր լինի լիցքավորել iPhone-ը՝ քայլելով 2,5 մղոն տարածություն:










