Իրանը տիեզերական օբյեկտներին հետևելու կենտրոն է բացել
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բացել է տիեզերական օբյեկտներին հետևելու կենտրոն, որոնց ուղեծիրը գտնվում է իսլամական այդ հանրապետության երկնքում, հայտնում է rbc.ru--ն՝ վկայակոչելով Irna լրատվականին:
Կենտրոնը գտնվում է Թեհրանից 200 կմ հարավ՝ Դելիջան քաղաքում:
Ըստ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի՝ կենտրոնը թույլ կտա այդ երկրին տեղեկատվություն ստանալ իրենց հանրապետության վրայով անցնող տիեզերական օբյեկտների մասին:
2013-ի սեպտեմբերին նախատեսվում է իրանական SharifSat արբանյակի արձակումը, որի քաշy մոտ 50 կգ է:










