ԱՄՆ-ում կպատրաստվի աշխարհում առաջին թռչող մեքենան (տեսանյութ)
Թռչող մեքենաների միտքը հանգիստ չի տվել մարդկանց այն ժամանակվանից ի վեր, ինչ ստեղծվել է առաջին շարժիչը և, ինչպես նշում է The Business Insider-ը, դա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ թռչող մեքենան բացառիկ հնարավություն կտա թռչել որտեղ և որ ժամին ուզում էս՝ առանց ավելորդ խցանումների։
Այժմ ամերիկյան Terrafugia ընկերությունը մեկ քայլով մոտեցել է թռչող մեքենան իրականություն դարձնելու վաղեմի երազանքին։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ օգտագործելով մեքենաշինության, ինչպես նաև ավիացիոն ոլորտի ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, կկառուցեն աշխարհում առաջին թռչող մեքենան և զանգվածային արտադրություն կսկսեն։
Հավակնոտ նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։










