Գիտնականներին հաջողվել է նկարահանել հսկայական «ծովային օձ» ձկանը (տեսանյութ)

17:21 • 10.06.13

Ամերիկացի գիտնականները նկարահանել են հսկայական ձկան, որը հայտնի է «ծովային օձ» անվանումով։ Այսպես կոչված՝ ծովատառեխային թագավորին նկարելու փորձերը չէին դադարում 2008-ից, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով Journal of Fish Biology-ին։

 

Նկարահանումներն անցկացվել են 438 մետր խորության վրա։ Ձուկը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենաերկար ողնաշարավոր ձուկ։ «Օձի» երկարությունը կարող է հասնել մինչև 17 մետր։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ձուկը բացարձակապես կույր է և ունակ է մեծ արագություն զարգացնել։

 

Գիտությանը շատ քիչ բան է հայտնի այս ձկան մասին։ Ուսումնասիրել այն հաջողվում է միայն այն ժամանակ, երբ նա դուրս է գալիս ջրի երես, կամ երբ ալիքներն ափ են նետում սատկած վիճակում։

 

Ձուկը ոչ մի սննդային արժեք չի ներկայացնում մարդու համար։
 

 

Գիտնականներին հաջողվել է նկարահանել հսկայական «ծովային օձ» ձկանը (տեսանյութ)