Թռչող «մատուցողներ», որոնք կառավարվում են iPad-ով. բրիտանական սրճարաններից մեկի նախաձեռնությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում գործող Yo! Sushi սրճարանների ցանցում ներդրվել է նոր ծրագիր, որը միտված է հնարավորինս թեթևացնել սպասարկող անձնակազմի աշխատանքը, ինչպես նաև զվարճացնել հաճախորդներին։

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը, մասնավորապես, թռչող «մատուցողների» մասին է, որոնք իրականում ռոբոտներ են ու թռչելով հաճախորդի սեղանիկի մոտ են հասցնում նրանց պատվիրածը։ Սարքը շարժվում է 40կմ/ժ արագությամբ, ինչը 6 անգամ ավելին է մատուցողի քայլքի միջին արագությունից։

Թռչող «մատուցողները» հայտնի են iTray անվանմամբ և դրանք կառավարվում են iPad-ի միջոցով՝ դեպի այն ուղղությունը, որտեղ գտնվում է պատվիրատուի սեղանիկը։ Երբ մատուցված սնունդն ու խմիչքը վերցվում է, iPad-ը սարքը ետ է վերադարձնում խոհանոց։











