Ամերիկյան նոր անօդաչու թռչող սարքն այնքան նման է թռչունի, որ դրա վրա իսկական բազե է հարձակվել (տեսանյութ)

20:28 • 10.06.13

ԱՄՆ-ի Զինուժի կողմից ֆինանսավորվող Մերիլենդի համալսարանի հետազոտողներն անօդաչու թռչող սարքերը կարող են նոր մակարդակի հասցնել, նկատում է Business Insider-ը:


Աղբյուրը նկատի ունի մասնավորապես ռոբո-ագռավը, որը կարող է թափահարել իր թևերը, ինչը սարքին թույլ է տալիս թռչնի տեսք ունենալ:


Նշված համալսարանը սարքի թռիչքի տեսանյութ է տարածել, որում սարքն այնքան է նման թռչնի, որ դրա վրա հարձակվում է բազեն: Իրենց հերթին համալսարանի գիտնականներն ասում են, որ նպատակն է ստեղծել ռոբոտ թռչուն, որը կանի այն, ինչ մինչ այդ չի արվել:


Այս տեխնոլոգիաները կիրառում կունենան օրինակ Իրաքում կամ Աֆղանստանում, որտեղ զինյալ ահաբեկիչներն անօդաչու թռչող սարքեր նկատելով՝ թաքցնում են զենքն ու անհետանում: Իսկ այս դեպքում սարքը կարող է թռչել ուղիղ նրանց գլխավերևում, իսկ նրանք անգամ գաղափար չեն ունենա, կարծիք է հայտնում աղբյուրը: 

 


 

Ամերիկյան նոր անօդաչու թռչող սարքն այնքան նման է թռչունի, որ դրա վրա իսկական բազե է հարձակվել (տեսանյութ)