iPhone-ը կարող է օգնել գտնել կորած ուղեբեռը (լուսանկարներ)
Airbus ավիաշինարարական ընկերությունը ներկայացրել է «խելացի» Bag2Go ճամպրուկի նախատիպը, որը թույլ կտա ճանապարհորդողներին ցանկացած ժամանակ իմանալ, թե որտեղ է գտնվում իրենց ուղեբեռը։ Սովորական ճամպրուկից այն տարբերվում է RFID չիփով, որը հեշտացնում է գրանցման և օդանավակայանում ճամպրուկը ստանալու գործընթացը, հայտնում է hitech.vesti.ru-ն։
Բացի այդ, Bag2Go-ում տեղադրված է թվային կշեռք, որը կօգնի պարզել, թե արդյոք չի գերազանցվել թույլատրելի քաշը, ինչպես նաև սարք, որը կտեղեկացնի ճամպրուկի բացվելու մասին։ Ճամպրուկի գտնվելու վայրը որոշվում է GPS-ի օգնությամբ։
Այս բոլոր տեղեկություններն ավտոմատ կերպով փոխանցվում են iPhone-ի ծրագրին։ Հավելվածը թույլ է տալիս օգտվել Find My Bag ծառայությունից՝ կորած ուղեբեռը գտնելու համար, կամ կարդալ այն մասին, թե ինչ իրեր չի կարելի տեղափոխել։
Ենթադրվում է, որ «խելացի» ճամպրուկները կարժենան 20%-ով ավելի թանկ իրենց «սովորական» նմանօրինակներից։ Ճանապարհորդողները կարող են նաև ավիաընկերություններից վարձակալել Bag2Go-ն։














