Գաղտնազերծվել է նոր Mercedes C-Class-ը (լուսանկարներ)
Նոր Mercedes C-Class-ը ճանապարհային թեստերի ժամանակ հայտնվել է ֆոտոլրտեսների օբյեկտիվում, սակայն մեքենայի արտաքինը քողարկված էր ծածկոցներով, գրում է Autonews-ը՝ հղում կատարելով autoevolution.com-ին: Սպասվում է, որ նոր մեքենայի միջազգային ցուցադրությունը կկայանա աշնանը կայանալիք Ֆրանկֆուրտի ավտոսրահում, իսկ վաճառքում մեքենան կհայտնվի միայն 2014 թվականի գարնանը:
Հիշեցնենք, որ Mercedes-ը զբաղված է նոր C-Class սեդանի փորձարկումներով: Սպասվում է, որ նոր C-Class-ը կդառնա ավելի մեծ և ընդարձակ: Բացի այդ մեքենան կունենա առանց տանիքի և կուպե տարբերակներ:










