Հարյուր հազարավոր մարդիկ Skype-ում ենթարկվել են սփամ-հարձակման

19:24 • 10.06.13

Ամբողջ աշխարհում Skype-ից օգտվող հարյուր հազարավոր մարդիկ ենթարկվել են զանգվածային սփամ-հարձակման, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով համակարգչային սպառնալիքներից պաշտպանության ESET ընկերության հայտարարությունը:


Հայտնի է, որ սփամի միջոցով տարածվում է Dorkbot «որդը», որը «գողանում է» վարակված համակարգիչների լոգիններն ու գաղտնաբառերը:

 

Փորձագետները նշել են, որ այս կասկածելի հղումները, որոնք սփամի տեսքով ուղարկվում են, քողարկված են եղել իբրև օրինական ծառայություններ:

 

Այս անգամ հարձակումից ամենից շատ տուժել են Ռուսաստանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում:
 

Հարյուր հազարավոր մարդիկ Skype-ում ենթարկվել են սփամ-հարձակման